«Անհրաժեշտ է գիծ քաշել դժբախտ անցյալի տակ և ձգտել հարաբերությունների կարգավորման». Ճապոնիայի վարչապետը պատրաստ է առանց նախապայմանների շփման գնալ Կիմ Չեն Ընի հետ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան պատրաստ է առանց նախապայմանների շփման գնալ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
«Ես անձամբ պատրաստ եմ առանց նախապայմանների անմիջական շփման գնալ Կիմ Չեն Ընի հետ... Անհրաժեշտ է գիծ քաշել դժբախտ անցյալի տակ և ձգտել կարգավորել հարաբերությունները Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի միջև»,-ասել է Կիշիդան երկուշաբթի խորհրդարանի 207-րդ նստաշրջանի բացման իր ելույթում։
Նա խոստացել է բոլոր ջանքերը գործադրել, այդ թվում՝ այլ երկրների հետ համագործակցելով, լուծելու ԿԺԴՀ-ում 1970-1980-ականներից բռնի պահվող Ճապոնիայի քաղաքացիների խնդիրը։
Tert.am