6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի և Արգենտինայի սահմանի մոտ
6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի հյուսիսային մասում, Անտոֆագաստա քաղաքից 234 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ Դեկտեմբերի 6-ին Երեւանի ժամանակով ժամը 01-54-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է չիլի-արգենտինական սահմանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժն էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «բավականին ուժեղ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am