ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել է խոնարհել դրոշները երկրի կառավարական շենքերի վրա ի հիշատակ հանրապետական սենատոր և 1996 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բոբ Դոուլի (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլի), որը կյանքից հեռացել է 98 տարեկան հասակում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 5-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի դրոշները խոնարհված կլինեն երկրի պետական շենքերի, այդ թվում Սպիտակ տան վրա, ինչպես նաև բոլոր դեսպանատների, ռազմակայանների և նավերի վրա: Ռոբերտ Դոուլը 27 տարի՝ 1969-ից մինչև 1996 թվականը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում ներկայացրել է Կանզասի նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ: 1996 թվականի նախագահական ընտրություններում նա եղել է հանրապետականների թեկնածուն, սակայն տանուլ է տվել դեմոկրատ Բիլ Քլինթոնին, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով: Ինչպես նշում է Reuters գործակալությունը, փետրվարին Դոուլը հայտնել է, որ իր մոտ ախտորոշել են թոքերի քաղցկեղ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն