Ռայիսին հայտարարել է, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կիրակի երեկոյան ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ Իրանի, Թուրքմենստանի ևԱդրբեջանի միջև Աշխաբադում կնքված գազային գործարքը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Այցի ընթացքում գազի փոխանակման համաձայնագիր է ստորագրվել Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի միջև, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ Իրանը տարածաշրջանային տարանցիկ հանգույցի վերածելու համար»,-ասել է նախագահը։
Tert.am