Ավստրալիան ճանաչվել է ամենից շատ ալկոհոլ օգտագործող երկիրն աշխարհում։ Այս մասին տեղեկանում են Ալկոհոլի եւ թմրանյութերի այս տարվա համար անցկացված գլոբալ հետազոտության (GDR2021) արդյունքների հրապարակումից։ Զեկույցում ասվում է, որ Ավստրալիայի բնակիչները, այլ երկրների բնակիչների համեմատությամբ, 27 անգամ ավելի շատ են հարբել։ 

Դա գրեթե երկու անգամ ավելին է միջին համաշխարհային ցուցանիշից, որը կազմում է 15։ Ամենաշատ ալկոհոլ օգտագործող կամ ամենաշատ հարբող երկրների եռյակում են նաեւ Դանիան եւ Ֆինլանդիան։ Ուշագրավ է այն, որ կանայք ավելի շատ են ալկոհոլ օգտագործում կամ հարբում, քան տղամարդիկ։

Ավստրալացիները շաբաթական երկու անգամ ալկոհոլ են օգտագործում, կամ տարվա կտրվածքով 106 օր։ Հարբելու համար հետո ամենաշատը զղջում են իռլանդացիները, լեհերն ու նոր զելանդացիները, նաեւ՝ ավստրիացիները, ֆիններն ու դանիացիները։ Ընդ որում, ավելի շատ հարբելու համար ափսոսում են կանայք, քան տղամարդիկ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն