Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «մանևրում է» երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար, գրում է France24-ը՝ մանրամասնելով, որ մի քանի շաբաթից Իտալիայի խորհրդարանում ընտրելու են երկրի նոր նախագահին:

Նշվում է, որ այս պաշտոնում հստակ թեկնածու չկա՝ չնայած խոսվում է, որ գործող վարչապետ Մարիո Դրագին կարող է ստանձնել պաշտոնը: Բայց միևնույն ժամանակ չի բացառվում, որ, չնայած առողջական ոչ այդքան լավ վիճակին, այս ուղղությամբ «մանևրում է» նաև միլիարդատեր Բեռլուսկոնին:

«Բեռլուսկոնին կփորձի (ընտրվել) և կարող է հաջողության հասնել»,- ասել է Բոլոնիայի Ջոն Հոփկինսի համալսարանի քաղաքագիտության դասախոս Ջանֆրանկո Պասկինոն։

Բեռլուսկոնին, որն առաջին անգամ քաղաքական ասպարեզում է հայտնվել  1994 թվականին, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է առաջադրվելու մասին տեղեկությունները:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն