Ռուսաստանում գրանցվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքերը։ Նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայից ժամանած երկու քաղաքացու մոտ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուս է ախտորոշվել Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած 10 քաղաքացու մոտ, որոնցից միայն երկուսն են օմիկրոն շտամով վարակված։

Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ Ռուսաստանի բնակչությանը նոր շտամից պաշտպանելու համար։

Հարավային Աֆրիկայից կամ այլ երկրներից Ռուսաստան ժամանող քաղաքացիներն անմիջապես թեստավորվում են։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն