ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծվելիք սոցկայքում ամենայն հավանականությամբ կներդրվի 1 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարվել է կիրակի օրը։ Թրամփին պատկանող Trump Media & Technology Group Corp. (TMTG) եւ Digital World Acquisition Corp ընկերությունները հայտարարել են, որ ստացել են ներդրումային հանձնառություն ինստիտուցիոնալ ներդրումների խմբից։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ մեկ միլիարդ դոլարը, որը ներդրվելու է, ըստ խոստման, կարեւոր ազդակ է խոշոր տեխնոլոգիաներին, որ գրաքննությունն ու քաղաքական խտրականությունը պետք է ունենան իրենց ավարտը։ Թրամփը նաեւ ասել է, որ այս ներդրմամբ, իր տեխնոլոգիական ընկերությունները կլինեն ավելի ուժեղ դիրքերում՝ ընդդեմ մեծ տեխնոհսկաների դեմ պայքարում։ Նշենք, որ Թրամփը մտադիր է ստեղծել Truth Social սոցկայքը, որը կգործարկվի արդեն հաջորդ տարի։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն