Ֆրանսիայում նախագահի թեկնածու, աջ ծայրահեղական հայացքներ ունեցող Էրիկ Զեմմուրը հայտարարել է, որ ցանկանում է, որ Ֆրանսիան դադարեցնի իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ «Ես ուզում եմ, որ Ֆրանսիան դուրս գա ՆԱՏՕ-ի միասնական ռազմական հրամանատարության կազմից»,- ասել է Զեմմուրը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ՝ Վիլպանտի ցուցասրահ-համալիրում, որը գտնվում է Փարիզի մերձակայքում։ Նա նաեւ ասել է, որ Ֆրանսիան չի լինի Եվրոպական Միության վասալը։ 

Հիշեցնենք, որ Զեմմուրը լրագրող է եւ գրող։ Նա նոյեմբերի 30-ին պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվելու է հաջորդ տարվա ապրիլին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում։ Զեմմուրն իրեն դիրքավորել է որպես աջ քաղաքական հայացքներ ունեցող գործիչ, սակայն Ֆրանսիայում հանրային կարծիքի համաձայն, նա աջ ծայրահեղական հայացքների կրող է։ Նա երկու անգամ մեղավոր է ճանաչվել միջռասայական եւ միջկրոնական պառակտում տարածելու մեջ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն