ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Նյու Դելիում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ սա առաջնորդների առաջին անձնական հանդիպումն է 2019 թվականին Բրազիլիայումկայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփվելուց հետո: 

Համատեղ ընդունված փաստաթղթում Ռուսաստանն ու Հնդկաստանը հաստատել են հավատարմությունը ռազմակվարական գործընկերությանը, որը շարունակում է «գլոբալ խաղաղության և կայունության հիմքը» լինել:

Պուտինն ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները «զարգանում են և ուղղված են ապագային»: «Եթե անցյալ տարի մեզ մոտ նկատվել է ապրանքաշրջանառության ծավալի կրճատում 17 տոկոսով, ապա ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում աճը կազմել է արդեն ավելի քան 38 տոկոս»,- հայտարարել է Պուտինը:

Ղեկավարները կողմ են արտահայտվել մինչև 2025 թվականը փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու մինչև 30 մլրդ դոլարի:

Պուտինն ու Մոդին քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: «Մենք շարունակում է զարգացնել հարաբերությունները և՛ միջազգային ասպարեզում, և՛ ռազմական ոլորտում»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Կողմերը քննարկել են նաև Ավղանստանում և Սիրիայում տիրող իրավիճակներն ու պայմանավորվել համատեղ պայքարել ահաբեկչության դեմ:

Բացի այդ, կողմերը փաստաթուղթ են ստորագրել նավթի մատակարարման վերաբերյալ, որով 2022 թվականին «Ռոսնեֆտ» ընկերությունը մատակարարումներ կիրականացնի Հնդկաստան:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն