Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է կրոնի «չինականացման» կարևորության և համացանցում կրոնական գործունեության վերահսկողության անհրաժեշտության մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին վերջինս խոսել է կրոնական հարցերին նվիրված համաժողովում, որն անցկացվել է Պեկինում:

«Կրոնական գործունեությունը պետք է վարվի կանոնների և վերահսկող նորմերի շրջանակում, չպետք է վնաս հասցնի քաղաքացիների բարօրությանը, խախտի հասարակական կարգը և բարոյական նորմերը կամ միջամտի կրթական, դատական և վարչական հարցերին կամ հասարակական կյանքին»,- հայտարարել է Սի Ծինփինը:

Նա նաև ընդգծել է Չինաստանի, չին ժողովրդի հետ կրոնի կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը: Խոսելով Չինաստանի կոմունիստական կուսակցության տեսանկյունից՝ ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է «կրոնի հանդեպ մարքսիստական հայացքներով» կուսակցական թիմերի և կառավարական պաշտոնատար անձնաց պատրաստումը, որոնք միևնույն ժամանակ բավարար տեղեկացված կլինեն տարբեր կրոնական ուղղվածությունների ներկայացուցիչների հետ աշխատելու համար:

Սա առաջին անգամը չէ, երբ երկրի իշխանությունները խոսում են կրոնի մասին: Նախկինում ևս հայտարարվել է կրոնի՝ չինական ավանդույթներին համապատասխանեցման մասին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն