ԱՄՆ-ն և Եվրամիության նրա դաշնակիցները պատժամիջոցներ են դիտարկում խոշորագույն ռուսական բանկերի և «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի դեմ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ինչպես նշվում է, պատժամիջոցները կարող են սահմանվել, եթե Ռուսաստանը «ներխուժի» Ուկրաինա: Նախապատրաստվող հնարավոր սահմանափակումներից է ռուբլին դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի վերածելու գործընթացի արգելափակումը: Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է սահմանափակել ներդրողների՝ ռուսական պարտքը երկրոդական շուկայում գնելու հնարավորությունները:

Ամենազգալի պատժամիջոցը դիտարկվում է Մոսկվայի անջատումը SWIFT միջազգային  վճարային համակարգից, սակայն ըստ գործակալության աղբյուրի՝ դա կվնասի հասարակ քաղաքացիներին:

Գործակալության զրուցակիցները կարծում են, որ Բայդենն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում կարող է խոսել այս հարցի մասին: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն