Ջորջ Քլունին հրաժարավել է 35 մլն դոլարի առաջարկից` թուրքական ավիաընկերության գովազդում նկարահանվելու համար. Asbarez
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին The Guardian պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ ժամանակին մերժել է 35 մլն դոլարի առաջարկը մեկօրյա աշխատանքի համար: Վերջինս նշել է, որ աշխատանքն ավիաընկերության գովազդ պետք է լիներ:
«Ինձ առաջարկել էին 35 մլն դոլար ավիաընկերության գովազդում նկարահանվելու մեկօրյա աշխատանքի համար: Սակայն ես խոսեցի Ամալի հետ դրա մասին, և մենք որոշեցինք, որ չարժե դա անել»,- մեկնաբանել է Քլունին՝ հավելելով, որ նման որոշում են կայացրել, քանի որ «ավիաընկերությունը պատկանում է մի երկրի, որը թեև դաշնակից է, երբեմն վիճահարույց է լինում»:
Այս մասին գրելով` Asbarez News-ը նշում է, որ առաջարկը հոլիվուդյան դերասանը, հավանաբար ստացել է Turkish Airlines-ից, որը թուրքական պետական ավիաընկերությունն է: Պարբերականը հիշեցնում է նաև, որ Ամալ Քլունին, որի հետ դերասանն ամուսնացել է 2014 թվականին, ՄԻԵԴ-ում 2016 թվականին Հայոց ցեղասպանությանն առնչվող գործի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող փաստաբաններից էր:
Թուրքիան նախկինում դարձյալ միլիոնավոր դոլարներ է վճարել հայտնիներին՝ իր ավիաընկերությունները գովազդելու համար:
Tert.am