Զինվորականը դատարանում ՊՆ-ից պահանջել է 1,1 միլիոն դոլարի փոխհատուցում
Բրիտանական բանակի զինվորական Չելիշե Մվամբեն Լոնդոնի Բարձր դատարան հայց է ներկայացրել ընդդեմ բրիտանական Պաշտպանության նախարարության, պահանջելով ավելի քան 1,1 միլիոն դոլարի, կամ 860 հազար ֆունտ ստեռլինգի փոխհատուցում։ Մվամբեն կարծում է, որ 2017 թվականի նոյեմբերին երեք շաբաթով Էստոնիայում իր գործուղումը ազդել է իր առողջության, կյանքի որակի եւ աշխատանքային գործունեության վրա։
31-ամյա զինվորականը, որ զրահատեխնիկայի ճարտարագետ է,, բրիտանական զորակազմի կազմում գործուղվել էր Էստոնիա՝ բազմազգ՝ «Ռուսական ագրեսիայի զսպման» գործողությանը մասնակցելու համար՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այդ ժամանակ, ավելի քան 800 բրիտանացի զինվորականներ են գործուղվել Էստոնիա՝ որպես նշան դաշինքի՝ առաջնագծում ներկայության ընդլայնման։ Մվամբեն Էստոնիայում գտնվել է նոյեմբերի 10- դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ ընթացքում չափազանց ցուրտ եղանակի հետեւանքով իր մոտ որոշակի առողջական խնդիրներ են ի հայտ եկել։
Զինվորականի փաստաբան Գուրիոն Թաուզիգն էլ նշել է, որ Մվամբեի՝ Էստոնիա գործուղումից հետո վերջինիս մոտ սոցիալական փոխազդեցությունների, կենսակերպի եւ աշխատանքային հեռանկարների հետ կապված խնդիրներ են առաջացել։
Hraparak.am