Իսրայելում հրաժարվել են մեկնաբանել Լաթաքիայի նավահանգստին ավիահարվածների մասին հաղորդումները
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը դեկտեմբերի 7-ին հրաժարվել է մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները Սիրիայի Լաթաքիայի ծովային նավահանգստին իսրայելական հրթիռահարվածների մասին: «Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- հեռախոսով ասել է իսրայելացի զինվորականն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցմանը։
Դեկտեմբերի 7-ին ավելի վաղ SANA գործակալությունը տեղեկացել է, որ պայթյուններ են որոտացել Սիրիայի Լաթաքիայի նահանգի նավահանգստի շրջանում: Գործակալության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերային գրոհի ընթացքում հրթիռահարվածներ են հասցրել նավահանգստի բեռնարկաղային հրապարակին, ինչի հետեւանքով մի քանի բեռնարկղեր բռնկվել են:
Սիրիական զինվորական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նավահանգստային գոտու վրա արձակվել է հինգ հրթիռ: Հարվածները հասցվել են Միջերկրական ծովի օդային տարածքից: Լաթաքիայի նավահանգիստը գտնվում է Հմեյմիմում ռուսական օդատիեզերական ուժերի ռազմակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա եւ Սիրիայի ծովային դարպասն է: Նավահանգստով են երկրում ստացվում առաջին անհրաժեշտության ապրանքներն ու պարենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am