ՄԱԿ-ի միջազգային դատարանը հրապարակում է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրապարակում է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։
Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ այցելելու հնարավորությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Այսօր կհրապարակվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը։
Տեսանյութն՝ այստեղ
Hraparak.am