Թուրքիայի ԶՈՒ-ն հատուկ գործողության շրջանակներում սպանել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ղեկավարներից Ֆերհաթ Թունչին, որը հայտնի է եղել Ռուբար կեղծանվամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ Ֆերհաթ Թունչը Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում իրականացրել է PKK  զինյալների ղեկավարումը:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում երկուստեք զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն