Հաագայի դատարանը Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ադրբեջանցիների հանդեպ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ միջագային Հաագայի դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։ 

«Հայաստանը, համապատասխան իր ստանձնած պարտավորությունների, կապված ռասայական խտրականության ցանկացած ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հետ, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի ռասայական ատելության հրահրումն ու սանձազերծումը ադրբեջանցիների հանդեպ՝ այդ թվում իր տարածքում գտնվող կազմակերպությունների եւ անձանց կողմից»,- ասել է դատգավարը՝ հրապարակելով Բաքվի հայցն ընդդեմ Երեւանի՝ Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի խախտման մեղադրանքով։ Բացի այդ, դատարանը կոչ է արել կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրավիճակը վատթարացնել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն