Սպիտակ տունն ԱՄՆ և ՌԴ նախագահների տեսագագաթնաժողովի ավարտից հետո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ղեկավարները քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցեր:

«Նախագահ Բայդենը բարձրաձայնել է Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժերի էսկալացիայի վերաբերյալ և հստակեցրել, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով:

Նախագահ Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ապաէսկալացիայի ու դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել։

Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը ռազմավարական կայունությունը, ինչպես նաև համատեղ աշխատանքը տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպիսին Իրանն է»,-ասվում է հաղորդագրությունում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն