Ամերիկյան իշխանությունները Իրանից առգրաված նավթի խմբաքանակը վաճառել են 26,7 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։ Ըստ հաղորդման, «դատարանի վճռի համաձայն, նավի վրայից առգրավված նավթի խմբաքանակը վաճառվել է 26,7 միլիոն դոլարով։ Այդ գումարը հնարավոր է տրամադրվի ահաբեկչություններից տուժածներին կամ ահաբեկչություններին զոհ գնացած մարդկանց հարազատներին օգնություն տրամադրող կազմակերպություններին»։

Վաճառված նավթի քանակը եղել է 1,1 միլիոն բարել։ Այդ նավթի խմբաքանակը առգրավվել է չորս լցանավից, որոնք Իրանից մեկնում էին Վենեսուելա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն