ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շփվել Է մի մարդու հետ, որի մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել, եւ որոշել Է տանից աշխատել առնվազն մինչեւ դեկտեմբերի 9-ը, երբ նա կհանձնի հերթական թեստը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանության մեջ: «Հաստատում ենք, որ գլխավոր քարտուղարը շփում Է ունեցել մի անձնավորության հետ, որի մոտ հայտնաբերվել Է COVID-19:

Նրա մոտ (գլխավոր քարտուղարի) ոչ մի ախտանշան չկա, եւ նախնական թեստը բացասական արդյունք Է տվել: Նախազգուշական նկատառումներով՝ նա չեղարկել Է իր բոլոր շփումները եւ տանից Է աշխատելու այնքան ժամանակ, մինչեւ որ թեստ հանձնի հինգշաբթի օրը՝ դեկտեմբերցի 9-ին»,-հայտարարել Է Հանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն