Աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ավելի քան 267 միլիոն դեպք
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 267 182 894: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 271 668 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 49 387 208 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 791 514-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 656 822-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 473 952 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 157 726 հիվանդացած, նրանցից մահացել է 616 018 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 678,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2433, Հնդկաստանում՝ 339, Բրազիլիայում՝ 2869 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Tert.am