Video. Ստելը Փաշինյանի կրեդոն է, ՌԴ-ն չի հանդուրժում ստախոսներին. Վանեցյանի հարցազրույցը՝ Սոլովյովին
Վարչապետի աթոռը մինչ այժմ զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մշտապես ստում է և ստելն իր կրեդոն է, Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է Շուշիի հանձնման համար։
«Բացի ստելուց նա ոչինչ անել չի կարողանում, և իր ստի պատճառով մեր երկրի համար շատ վատ հետևանքներ ենք ունենում։ Նիկոլիզմը շատ վատ բան է, այն Հայաստանին և Արցախին բերել է այն հետևանքներն, ինչ այժմ ունենք», - ասել է Վանեցյանը։
Հարցին, թե պատերազմի ժամանակ որտե՞ղ էր ինքը, Վանեցյանը պատասխանել է, որ սեպտեմբերի 27-ին եղել է Մոսկվայում.«Պատերազմի լուրը լսելուց հետո ես անմիջապես վերադարձել եմ Երևան և հաջորդ օրն արդեն մեկնել ենք Արցախ և մասնակցություն ենք ունեցել ռազմական գործողություններին»։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, Վանեցյանն ասել է.
«ՌԴ-ն մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանը չի կարող ունենալ։ Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին և իշխանության գալուց հետո մենք պետք է վերանայենք ՌԴ-ի հետ համագործակցությունը այն ավելի սերտ դարձնելու համար։ Պետք է այնպես անել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակում, որ ոչ ոք չկարողանա դրանք փոփոխել»։
Վանեցյանն ասել է, թե այդ «կապիտուլյանտն» իր մեջ ուժ և գրագիտություն չի գտել, կամ դիտմամբ ոչինչ չի արել և չի ճանաչել Արցախի անկախությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նյութը՝ Aysor.am