«Տիկին Նուլանդը հիանալի գլուխ է հանում Ռուսաստանին և հետխորհրդային տարածքին առնչվող հարցերից». Կրեմլից արձագանքել են Պուտինի՝ ԽՍՀՄ-ն վերստեղծելու մտադրության մասին հայտարարությանը
Կրեմլում վստահություն են հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը շատ լավ հասկանում է, որ ԽՍՀՄ-ն վերականգնել հնարավոր չէ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրականում տիկին Նուլանդը հիանալի գլուխ է հանում Ռուսաստանին և հետխորհրդային տարածքին առնչվող հարցերից, և ես վստահ եմ, որ տիկին Նուլանդն այնպես, ինչպես և մենք, ինչպես և այլ մասնագետներ, հիանալի հասկանում է, որ Խորհրդային Միությունը վերստեղծել անհնար է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը նման մտադրություն ունի և որքանով կարող է ներկա պահին ԱՊՀ շրջանակում տեղի ունեցող ինտեգրումը հիշեցնել ԽՍՀՄ վերականգնումը:
Նուլանդն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը:
Tert.am