Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետին տեղափոխող ուղղաթիռն աղետի է ենթարկվել երկրի հարավում
Ուղղաթիռը, որի մեջ եղել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Բիփին Ռավաթը, դեկտեմբերի 8-ի առավոտյան աղետի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Թամիլնադի նահանգում: Այդ մասին հաղորդել է The Times of India հրատարակությունը: Հաղորդվում է չորս մարդու զոհվելու մասին, նաեւ փրկվել են տուժած երեք ուղեւորները: Սակայն պաշտպանության շտաբի պետի վիճակի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Ուղղաթիռը թռել է Սուլուրի ռազմաօդային ուժերի կայանից եւ ուղեւորվել Թամիլնադի հարավային նահանգի Վելինգթոն քաղաքում գտնվող զինված ուժերի շտաբային քոլեջ: Հետագայում Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են Մի-17-ի աղետի ենթարկվելու փաստը, որի մեջ եղել է գեներալ Բիփին Ռավաթը, եւ հաղորդել են, որ ընթանում է միջադեպի հետաքննություն:
Ընդամենն ուղղաթիռում գտնվել է 14 մարդ, ներառյալ պաշտպանության շտաբի պետի կինը եւ մի շարք սպաներ: Աղբյուրների տվյալներով՝ ուղղաթիռի կործանումից հետո գեներալին հիվանդանոց են տեղափոխել բուժման համար, ընդամենը հոսպիտալացվել է երկու մարդ: Իրադարձությունների վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, կատարվում է զոհվածների ճանաչում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am