Ադրբեջանը դատական հայցեր կներկայացնի Հայաստանի դեմ
Ադրբեջանը հաջորդ տարի միջպետական հայցեր կներկայացնի Հայաստանի դեմ՝ կապված անցյալ տարվա աշնանն Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում «շրջակա միջավայրին հասցված վնասի և էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման հետ»։ Այդ մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է այդ երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանական կողմը նախատեսում է միջպետական հայցեր ուղղել Հայաստանի դեմ մի շարք միջազգային կոնվենցիաների հիման վրա, որոնցից մեկը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասին, երկրորդը՝ էներգետիկ ռեսուրսներին։ Ներկայումս փաստեր են հավաքվում Հայաստանի կողմից Ղարաբաղի էներգառեսուրսների անօրինական օգտագործման ու շահագործման վերաբերյալ, և այս ուղղությամբ նախատեսվում է միջազգային մակարդակով հայց ներկայացնել Հայաստանի դեմ»,- նշել է փոխարտգործնախարարը։
Lragir.am