Թուրք պատգամավորները ծեծկռտուք են սկսել բյուջեի պլանավորման լսումների ժամանակ
Չորեքշաբթի օրը Թուրքիայի Ազգային ժողովում լսումների ժամանակ թուրք խորհրդարանականները ծեծկռտուք են սարքել։
Իշխող «Արդարություն և զարգացում» և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները կատաղի վիճաբանության մեջ են գալիք տարվա բյուջեի պլանավորման հանձնաժողովի նիստում։
Ավելի ուշ բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։ Ուղիղ կադրերը ցուցադրել է «A Haber» հեռուստաալիքը։ Տուժածների մասին այս պահին չի հաղորդվում։
Armeniatoday.news