Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ արտամուսնական սեռական հարաբերություն ունենալն ամենածանր մեղքը չէ, գրում է Daily Mail-ը:

«Մարմնական մեղքերն ամենածանրը չեն»,-ասել է 84-ամյա պոնտիֆիկոսը՝ ընդգծելով, որ ծանրագույն մեղքերը գոռոզությունն ու ատելությունն են:

Կաթոլիկների հոգևոր առաջնորդն այս մասին ասել է, երբ իրեն հարց է տրվել Փարիզի արքեպիսկոպոս Միշել Աուպետիտի՝ կնոջ հետ ոչ միանշանակ հարաբերությունների պատճառով հրաժարականի մասին:

Թեև 70-ամյա Աուպետիտը, որը կուսակրոն է, հերքել է իր և այդ կնոջ հարաբերությունների սեռական բնույթի լինելու մասին խոսակցությունները, այնուամենայնիվ հրաժարական է տվել, որպեսզի ասեկոսեները չվնասեն Եկեղեցուն:

«Երբ բամբասանքն աճում է, աճում, աճում և խլում է մարդու հեղինակությունը, այդ մարդը չի կարող կառավարել... և դա անարդարություն է: Ահա թե ինչու ես ընդունեցի Աուպետիտի հրաժարականը ոչ թե ճշմարտության, այլ կեղծավորության զոհասեղանի վրա: Ինքս ինձ հարցնում եմ՝ ի՞նչ է արել Աուպետիտը, որ այդքան լուրջ էր, որ ստիպված էր հրաժարական տալ: Եթե մենք չգիտենք մեղադրանքը, չենք կարող դատապարտել», - ասել է Ֆրանցիսկոսը:

Պապն այնուհետև հիշատակել է վեցերորդ պատվիրանի՝ շնության արգելքի խախտումը:

«Դա մեղք է։ Բայց այն ամենածանրը չէ, քանի որ մարմնական մեղքերն ամենածանրը չեն», - ասել է նա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն