Եվրատլանտյան հանրությունը պետք է «նախազգուշական հարված» հասցնի Ռուսաստանին՝ երկիրը SWIFT-ից (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն) անջատելու տեսքով: Այս մասին հայտարարել է 2001-2005 թվականներին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Յան Բժեզինսկին՝ ամերիկյան արտաքին քաղաքականության առաջատար գաղափարախոսներից մեկի՝ Զբիգնև Բժեզինսկիի որդին: 

«Մենք նույնիսկ հիմա կարող ենք որոշակի տնտեսական միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ հետաձգել գազի և նավթի համար որոշակի վճարումներ, կամ մի քանի օրով Ռուսաստանն անջատել SWIFT-ից կանխարգելիչ հարված հասցնելու առումով», - ասել է նա:

Միաժամանակ Բժեզինսկին ընդգծել է, որ Ռուսաստանին զսպելու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում։

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հնարավոր խստացման և, մասնավորապես, SWIFT-ից նրա անջատման մասին հաղորդումները վերջին շրջանում անընդհատ հայտնվում են այն հայտարարությունների ֆոնին, որ Մոսկվան, իբր, ուժեղացնում է «ագրեսիվ գործողություններ» Ուկրաինայի հետ սահմանին և նույնիսկ պատրաստվում է ներխուժման:

Ինչ վերաբերում է SWIFT-ից անջատվելուն, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ վտանգ չի զգում. Ռուսաստանում համակարգի ներկայացուցիչ Ռոման Չերնովի կարծիքով, դա ոչ մեկին ձեռնտու չէ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն