ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կշարունակի Եվրոպայի գործընկերների եւ Ռուսաստանի հետ բանակցությունները Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգների վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
«Ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերին մենք հավանաբար կշարունակենք խոսել մեր եվրոպացի գործընկերների հետ, մենք կշարունակենք խոսել մեր ռուսաստանցի գործընկերների հետ եւ կգտնենք առաջ շարժվելու ուղիները»,-պաշտոնյան՝ ասել է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
168.am