Նիկարագուան խզել է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ
Նիկարագուան խզել է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դենիս Մոնկադոն։
«Նիկարագուայի Հանրապետության կառավարությունը հայտարարում է, որ ճանաչում է միասնական Չինաստանի գոյությունը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է»,- ասված է ուղերձում։
Նիկարագուան այն քիչ երկրներից էր, որոնք ճանաչում են Թայվանը:
Այսպիսով, ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը, որոնք շարունակում են դիվանագիտորեն ճանաչել Թայվանը, կրճատվել է՝ հասնելով 13-ի։
Lragir.am