«Թեհրիք ի Թալիբանի» («Պակիստանի թալիբների շարժման») պարագլուխները դեկտեմբերի 9-ին հրաժարվել են երկարաձգել Պակիստանի կառավարության հետ հրադադարի շուրջը համաձանագիրը:

Ինչպես դեկտեմբերի 10-ին հաղորդում է Dawn թերթը, շարժման ղեկավարությունն իշխանություններին մեղադրել է թալիբների հետ վեց կետից բաղկացած համաձայնությունները չկատարելու եւ զինյալների դեմ մարտական գործողությունները շարունակելու մեջ:

«Այդ պայմաններում հրադադարի շուջը համաձայնագրի երկարաձգումն անհնար է»,- հայտարարել է «Պակիստանի թալիբների շարժումը»։

Շարժման պարագլուխ մուֆտի Նուր Վալի Մահսուդը թալիբների կազմավորումներին հրման է տվել վերսկսել մարտական գործողությունները Պակիստանի կառավարական զորքերի դեմ:

Նոյեմբերի 8-ին պաշտոնական Իսլամաբադը եւ «Պակիստանի թալիբների շարժումը» հրադադարի շուրջը համաձայնության էին եկել մեկ ամիս ժամկետով:

Համաձայնությունը ձեռք էր բերվել շարժման հետ բանակցությունների ընթացքում, որոնց անցկացման գործում օգնություն է ցույց տվել «Թալիբան» արմատական շարժումը: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Պակիստանի կառավարության եւ շարժման ներկայացուցիչները միջնորդների միջոցով վարել են առնվազն երեք փուլ բանացություններ. մեկը՝ Քաբուլում եւ երկուսը՝ Հոստում:

Բանակցություններում Պակիստանի իշխանությունների ներկայացուցիչները որպես անընդունելի մերժել են շարժման պահանջները երրորդ երկրում իր քաղաքական ներկայացուցչության բացման եւ Պակիստանում շարիաթի օրենքների գործողության սահմանման վերաբերյալ:

«Թեհրիք ի Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը գործում է հիմնականում երկրի հյուսիս – արեւմտյան տարածաշրջաններում եւ Աֆղանստանի հետ սահմանի երկայնությամբ: Դրա մասնակիցները հանդես են գալիս Պակիստանի կառավարության եւ երկրում իշխանության համակարգի դեմ, ձգտում են Պակիստանում ստեղծելու «իսկակական իսլամական պետություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն