ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտերիմ քաղաքական դաշնակիցներ են եղել Թրամփի պաշտոնավարման 4 տարվա ընթացքում, համենայն դեպս հանրության առաջ:

Սակայն վերջերս Թրամփը հայհոյել է Նեթանյահուին նրա մասին խոսելիս և դավաճան է անվանել նրան: Այս մասին գրում է Axios.com-ի լրագրող Բարաք Ռավիդին՝ հատվածներ հրապարակելով Թրամփի հարցազրույցից:

«Ես նրա հետ չեմ խոսել այն ժամանակվանից»,- ասել է Թրամփը՝ հայհոյելով Նեթանյահուին: Ըստ ամերիկացի գործչի՝ իր համբերության բաժակը լցվել է, երբ Նեթանյահուն առաջինն է շնորհավորել բայդենին նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ: 

«Առաջին մարդը, որը շնորհավորել է Բայդենին Բիբի Նեթանյահուն էր, մարդ, ում համար ես ավելին եմ արել, քան մեկ ուրիշի… Բիբին կարող էր լուռ մնալ: Նա սարսափելի սխալ է արել»,- ասել է Թրամփը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն