Ղազախստանի նախկին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է համարում Ադրբեջանին հրավիրելը՝ դառնալու դիտորդ պետություն Եվրասիական տնտեսական միությունում:

«Ի սրտե ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը բազմամյա վեճից հետո: Կարծում եմ, որ մենք բոլորս ենք այդպես մտածում: Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էի, հնարավոր եմ համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի վերջինս կարողանադիտորդ դառնալ»- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն ուրբաթ անցկացվում է տեսաժողովի ձևաչափով:

Նազարբաևի խոսքով՝ Ուզբեկստանը, որը դիտորդ է դարձել ԵԱՏՄ-ում, պետք է «ոգեշնչի»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն