Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, չնայած թոշակի անցնելուց հետո քունն առնելու ցանկությանը, պաշտոնից հեռանալու առաջին իսկ օրը առավոտյան 08:20-ին դուրս է եկել տնից: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է Bild պարբերականը:

Հաղորդվում է, որ Մերկելը հինգշաբթի դուրս է եկել իր բեռլինյան բնակարանից և ուղևորվել է իր նոր գրասենյակ: Ի դեպ, ճանապարհին խցանումներ են եղել: Ավելի ուշ Մերկելը գնումների է գնացել սուպերմարկետ: Խանութում նախկին կանցլերի կողքին նկատել են թիկնապահին, սակայն սայլակը ինքն է տարել:

Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնավարման ավարտից հետո մտադիր է «մի լավ քնել»: 

Հիշեցնենք, որ կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինել է սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Կանցլերի պաշտոնը Մերկելը զբաղեցրել է 2005 թվականից ի վեր:




Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն