Բրիտանական դատարանը թույլատրել Է Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին
Անգլիայի եւ Ուելսի վերաքննիչ դատարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վճռափոխության գանգատին WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու գործով:
Այդ մասին ասված է դատարանի վճռում, որը հրապարակվել է դեկտեմբերի 10-ին: Այժմ գործը կվերադարձվի առաջին ատյանի դատարան՝ Վեստմինստերի մագիստրատական դատարան, որն ավելի վաղ որոշել էր, որ 50-ամյա ավստրալացուն չեն կարող հանձնել ԱՄՆ-ին նրա ինքնասպանության ռիսկի պատճառով:
Փաստաթղթում նաեւ հիշատակվում է, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է մնա կալանքի տակ: «(Վերաքննիչ) դատարանը մերժել է Ասանժի ներկայացուցիչների տարաբնույթ քննադատությունն այն հավաստիացումների առիթով, որոնք տվել է ԱՄՆ-ի դատախազությունը, եւ հանգել է այն եզրակացության, որ դրանք բավական են վերացնելու համար անհանգստությունն (Ասանժի ինքնասպանության սպառնալիքի առիթով), որն ընկած է օկրուգային դատավորի վճռի հիմքում: Այդ պատճառով դատարանը վճիռ է կայացրել բավարարել վճռափոխության գանգատը եւ որոշել է գործը հետ տալ մագիստրատական դատարան, որպեսզի դատավորը գործն ուղակի (ներքին գործերի) նախարարի քննութանը, որը պետք է որոշի, թե Ասանժը պետք է արդյոք արտահանձնվի ԱՄՆ-ին»,- ասված է դատարանի վճռում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am