Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության պատգամավորը քննադատել է Էրդողանին և նրա ելույթները դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառ համարել
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլաթիվ Շեները քննադատել է Էրդողանին և նրա ելույթները համարել դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:
«Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է, գնաճ է գրանցվում: Ապրուստը անտանելի կերպով ավելի է թանկանում: Արդյո՞ք նա դիտմամբ է անում: Միգուցե… Բայց երբ կառավարության ելույթներից հետո աշխարհը զնդանի է վերածվում, այդ պարագայում մենք որպես ժողովուրդ պետք է «մեր խելքը գլուխներս հավաքենք» ու փրկության որոշում կայացնենք»:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։
Սեպտեմբերին Թուրքիայի Կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել է մինչև 15 տոկոս, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն ունեցել:
Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությանը, արտահանման ծավալների ավելացմանը և նոր ներդրողների ներգրավմանը:
Tert.am