Իրենց ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակման և դրանք վերադարձնելու դիմաց իրենցից գումար պահանջելու դեպքերի առթիվ քաղաքացիներից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել են քրեական գործեր և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և միացվել մեկ վարույթում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Բ.-ն, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ա Ա.-ի հետ, խմբի կազմում 2021թ. հունիս ամսին, տարբեր օրերի և ժամերի Մ. Բ.-ի կողմից շահագործվող «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայով շրջելով Երևան քաղաքի և Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 150.00-ից 1.500.000 ՀՀ դրամ արժողության թվով 8 զույգ համարանիշերը: Օգտվելով ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշերի կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտամադրելու հանգամանքից՝ նրանք մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ համարներն իրենց մոտ լինելու և վերադարձնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցի կոնկրետ հասցեով կապ հաստատելու վերաբերյալ: Միաժամանակ, համարանիշերը վերադարձնելու համար նրանք պահանջել են համապատասխանաբար՝  30.000-ից մինչև 150.000ՀՀ դրամ գումարներ փոխանցել իրենց կողմից ուղարկված կրիպտոհաշվին՝ սպառնալով չհամաձայնվելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշները վերադարձվել են սեփականատերերին:

Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվող նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակացությամբ Ա. Ա.-ին և Մ. Բ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք:

Միջնոդություն է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Ա.-ին կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Մ. Բ.-ն ձերբակալվել է և նրան նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն