ԱՄՆ-ի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության գագաթնաժողով»-ը ոչ մի կապ չունի բուն ժողովրդավարության հետ, ուրբաթ կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Միջոցառումը, թեև կոչվում է «Ժողովրդավարության գագաթնաժողով», բայց շատ անուղղակի կապ ունի ժողովրդավարության հետ:Այս անվանումը ոչ այլ ինչ է, քան հեշթեգ, կամ կարգախոս»,- ասել է նա։

Ռյաբկովի խոսքով՝ այս գագաթնաժողովը կազմակերպվել է ոչ թե ժողովրդավարության և մարդու իրավունքների քննարկման, այլ ԱՄՆ-ի և նրա համախոհների՝ համաշխարհային գերիշխանության համար պայքարի շուրջ քննարկումների համար։

«Եթե ԱՄՆ-ն այն անվաներ Համաշխարհային գերակայության գագաթնաժողով, կարծում եմ, դա կլիներ և՛ ավելի ազնիվ, և՛ ճիշտ»,- հավելել է փոխնախարարը։

Դեկտեմբերի 9-10-ը Վաշինգտոնն անցկացրել է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով» տեսակոնֆերանսը, որին մասնակցել են պետությունների ղեկավարներ, իրավապաշտպաններ և գործարարներ։

ԱՄՆ իշխանությունները գագաթնաժողովին հրավիրել են 110 պետություններ ու տարածքներ, որոնց մեջ չեն եղել Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։

Հայաստանը հրավիրվածների ցանկում էր:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն