«Ֆրանսիայի վաղեմի բարեկամ ազգ». նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը հայտնել է, որ դեկտեմբերի 11-14-ը կգտնվի Հայաստանում
Ֆրանսիացի աջ ծայրահեղական հրապարակախոս, լրագրող Էրիկ Զեմուրը, որը որպես թեկնածու առաջադրվել է նախագահական ընտրություններում, դեկտեմբերի 11-14-ը կգտնվի Հայաստանում:
Նախագահի թեկնածուն այս մասին հայտնել է իր պաշտոնական թվիթերյան էջում:
«Հայաստանում կլինեմ դեկտեմբերի 11-14-ը։ Ֆրանսիայի վաղեմի բարեկամ ազգ»,- գրել է Զեմուրը:
Ինչպես գրում է fr.news.yahoo.com-ը, նախօրեին Էրիկ Զեմուրն իր շտաբում հավաքված մի քանի լրագրողների առաջ արդարացրել էր այս ընտրությունը «հին քրիստոնեական հողը» հարգելու ցանկությամբ, որը նա համարում է «մեր քաղաքակրթության բնօրրանը»։ Ըստ նրա, «Եվրոպան հիմնադրվել է քրիստոնեությամբ», և որ «առանց քրիստոնեության չկա Եվրոպա և չկա Ֆրանսիա»։
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կայանալու են 2022-ի ապրիլի տասին:
Tert.am