Ռուսաստանը պետք է որոշի՝ Եվրոպայի հետ է, թե՝ նրա դեմ. Լեհաստանի վարչապետ
Ռուսաստանը պետք է որոշի՝ Եվրոպայի հետ է, թե՝ նրա դեմ, իսկ առայժմ նա ընտրում է հակամարտությունը։ Նման կարծիք է հայտնել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին La Repubblica-ում հրապարակված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանը պետք է ընտրի՝ ուզում է լինել Եվրոպայի կողքին, թե նրա դեմ: Վլադիմիր Պուտինն այսօր ընտրում է հակամարտությունը: Եվ դա վնասում է ոչ միայն Եվրոպային, այլ նաև իր երկրին»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը:
Նա նշել է, որ «Եվրոպան չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի հետ»։
«Սակայն Եվրոպան չի կարող թույլ տալ ճնշումներ և շանտաժներ էներգետիկայի հիման վրա: Հետևաբար, Պուտինի սադրանքների դիմաց մենք պետք է միասնական լինենք: Զիջումների ժամանակն անցել է: Մենք պետք է կոշտ արձագանքենք պատժամիջոցներ սահմանելով», - ասել է Մորավեցկին:
Tert.am