Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, պաղեստինա-իսրայելական կարգավորումն ու Իրանի հետ կապված իրադրությունը:

«Քննարկմանը խոսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների կարևորության, պաղեստինա-իսրայելական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների մասին, մասնավորապես մեր այն դիրքորոշման, որ չի կարելի թույլ տալ Իրանին ունենալ միջուկային զենք»,- ասվում է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն