G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար
Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետեւանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) նստաշրջանում:
«Մեր գլխավոր նպատակն Է հաղթել կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում: Համավարակի ավարտը գլխավոր նախադրյալն Է տնտեսության վերականգնման համար»,- ասել Է ֆոն դեր Լյայենը, որի ելույթը հեռարձակվել Է ԵԽ-ի կայքում: Նա նաեւ հայտարարել Է այն բանի անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները պատվաստանյութեր ձեռք բերելու հավասար եւ արդարացի հնարավորություն ունենան»: «G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կընձեռի հավաստելու մեր պարտավորությունները եւ գնալու աելի հեռու: Այս հանդպմանը մենք նաեւ կքննարկենք համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական ազդեցությունն այդ թվում աղքատ երկրների վրա»,- նշել Է ԵՀ-ի նախագահը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, որոնք ֆոն դեր Լյայենը բերել Է իր ելույթի ժամանակ, «ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ գտնվում Է սովի եզրին»:
«Մենք պետք Է պայքարենք այդ միտման դեմ՝ ամրապնդելով գլոբալ պարենային համակարգերը»,- հայտարարել Է նա: Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը, Եվրամիությունը G7-ի շրջանակներում «մտադիր Է տրամադրել հումանիտար օգնության նոր փաթեթ 250 միլիոն եվրոյի չափով սովի դեմ պայքարի համար»: «Այդ գումարից գրեթե 50 միլիոն եվրոն պլանավորվում Է ուղղորդել Սահելի եւ Արեւելյան Աֆրիկայի գոտու երկրներին»,- հավելել Է նա: Նրա խոսքով՝ տարածաշրջանները «խիստ տուժել են համավարակի եւ կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներից»: Մեծ Բրիտանիան մտադիր Է G7-ի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացնել հունիսի 11-ից մինչեւ 13-ը Քարբիս Բեյ առոջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: Բացի Յոթի խմբի երկրների ղեկավաներից եւ Եվրահանձնաժողովի նախագահից, դրան կմասնակցի Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: