ԱՄՆ վարչակազմը որոշել Է Հունաստանին վաճառել բազմաթիրախային տիպի նոր նավեր, ինչպես նաեւ իրականացնել ֆրեգատների արդիականացում, որոնք արդեն գտնվում են հունական նավատորմի սպառազինության մեջ, հաղորդում Է ТАСС-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում Է Պենտագոնի պաշտպանական համագործակցության եւ անվտանգության վարչությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարման համար, այդ պայմանագրերի ընդհանուր գումարը կկազմի 9,4 մլրդ դոլար:

Հունաստանը, ըստ այդ տվյալների, խնդրել է MMSC տիպի չորս նոր նավերի եւ ուղեկցող սպառազինության եւ տեխնիկայի գնումը: Այս պայմանագրի գումարը պետք է կազմի 6,9 մլրդ դոլար: Բացի այդ, Աթենքը դիմել Է Վաշինգտոնին՝ չորս արդեն առկա ֆրեգատների արդիականացման նպատակով։

ԱՄՆ ազգային օրենսդրության համաձայն՝ ներկայիս պայմանավորվածությունների կատարման թույլտվությունը տալիս Է Պետդեպարտամենտը։ Այն բանից հետո, երբ այն ստացվել է, ամերիկյան վարչակազմը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է ընդունված որոշման մասին։ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինն այժմ 30 օր ունի այդ ռազմական պայմանագրի ուսումնասիրման եւ դրա հնարավոր արգելափակման համար:

Գործակալությունը նշում է, որ Հունաստանն ամրապնդում է իր պաշտպանունակությունը Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի հետ լարվածության ֆոնին:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն