Ադրբեջանի փոխարտգործնախարարը Հայաստանին կոչ է արել սկսել պետական սահմանի դելիմիտացիան
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցը մշտական օրակարգ է։
Այս մասին ադրբեջանական АПА գործակալության մոսկովյան թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով՝ նշված հարցն իր արտացոլումն է գտել նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։
«Այնտեղ խոսվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանգծման և հետագա սահմանազատման համար ազգային հանձնաժողովների ստեղծման մասին։ Ռուսական կողմը կարող է իր ներդրումն ունենալ այդ հանձնաժողովների ստեղծման գործում՝ կողմերի՝ որպես խորհրդատու հարցման հիման վրա։ Բնականաբար, այդ ուղղությամբ պետք է որոշակի աշխատանք տարվի։
Ազգային հանձնաժողովների ստեղծման հարցն օրակարգում է, և դրա համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը կամք դրսևորի։ Մենք պատրաստ ենք սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը։ Ես կարծում եմ, որ քաղաքական կամքի առկայության դեպքում այդ հանձնաժողովի դուք կարող եք ստեղծել ու սկսել սահմանների սահմանազատման գործընթացը։ Եվս մեկ անգամ նշեմ, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել սկսել դելիմիտացիայի գործընթացը»,- ընդգծել է փոխնախարարը։
Armeniatoday.news