«Ռիա Նովոստին» ծավալուն հետազոտություն է արել այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսի համավարակն օգտագործվում երկրների ինքնիշխանությունը սահմանափակելու համար։ Հոդվածագրի առանցքային դիտարկումները ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

Ամերիկյան համացանցային օգտատերերը սև հումոր են անում այն մասին, որ կորանավիրուսի նոր շտամը «դեռևս ավելի քիչ մարդ է սպանել, քան Ալեք Բոլդուինը»։ Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանը վերջերս նկարահաման ժամանակ գնդակահարել էր կին օպերատորին։

Այդուհանդերձ, «օմիկրոնն» արդեն հասցրել է բավականաչափ «համը հանել»։ Մեկ տասնյակ աֆրիկյան երկրների հետ դադարեցվել է ավիահաղորդակցությունը։ Նոր-նոր վերականգնվող զբոսաշրջությունը կրկին փլուզվել է։ Միաժամանակ սկսել են կտրվել մատակարարումների շղթաները, ինչից էլ՝ պակասորդ, գնաճ, սննդի պակաս։ Առանց այն էլ աղքատ երկրների տնտեսությունները հայտնվել են այնտեղ, որտեղ էին համավարակի սկզբում՝ հատակին։

Փաստորեն «օմիկրոնի» հայտնաբերումը վտանգ է, որ գիտնականների համար բացարձակապես անհասկանալի է և դարձել է «ոսկե միլիարդի» կողմից զարգացող երկրների վրա պատժամիջոցներ կիրառելու առիթ։ Նրանք առժամանակ բառի բուն իմաստով դուրս են մղվել համաշխարահային գլոբալ էկոնոմիկայից։ Հակասական է ինքնին սահմանափակումների ենթարկած երկրներիցանկը։ «Օմիկրոնն» առաջին անգամ հայտնաբերվել է հարավաֆրիկյան գիտնականների կողմից։ Այնտեղ ապարտեիդի ժամանակներից ի վեր պահպանվել է ոչ այնքան վատ առողջապահություն, որը 

կորոնավիրուսից բավականաչափ գլուխ հանում է․շատ ավելի լավ, քան Իտալիայում և Ֆրանսիայում։ Ողջ աշխարհով մեկ «զբոսնող» նոր շտամի հայտնաբերման համար, կենտրոնական աֆրիկյան հանրապետությունը պատժվել է։

«Մեր գիտնականները դրսևորելով պատասխանատու վարքագիծ՝  բոլորին հրատապ տեղեկացրել են նոր շտամի մասին և ո՞րն է արդյունքը»,- տարակուսում է  երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։

«Հյուսիսային երկրները արգելափակել են մեզ հետ հաղորդակցությունը, պատժելու համար մեր գիտական անսխալականությունը»։

Ակնհայտորեն անհասկանալի կերպով սրա համար վճարեց նաև Մալավին․ այս երկրի նկատմամբ արգելափակումների ժամանակ այնտեղ գրանցված էր օմիկրոնի 2 տասնյակից պակաս վարակակիր։ Եվ բացարձակապես տարօրինակ է այդ ցանկում Հոնկոնգի ներառումը։ Այն բնավ էլ Աֆրիկա չէ և այնտեղի 7,5 միլիոն բնակչությանը ընկած է ընդամենը օմիկրոնով վարակման 2 դեպք։

ԱՀԿ-ն կորոնավիրուսի շտամները երեք ենթախմբերի է բաժանում․ «դիտարկման համար», «հետաքրքրություն ներկայացնող» և »վտանգավորություն ներկայացնող»։ Օմիկրոնը անմիջապես դասվել էր երրորդ խմբին, թեպետ մահերի թվով դեռ զիջում է անգամ Ալեք Բոլդուինին։

Այս ամենը ակամայից ծնում է կասկածներ, որ ծանր հիվանդությունը շահարկվում է տարբեր շահառուների կողմից։ Հոդվածագիրն առաջարկում է  վերհիշել, թե վերջին մեկ տարում կորոնավիրուսի ամենատարածված ո՞ր շտամերն են հայտնվել համաշխարհային պարբերականների էջերին։Հնդկական, բրազիլական, հարավաֆրիկյան։ Առաջին շտամին երկար ժամանակ փորձում են տալ չինական ծագում։ Չինացիները պայքարում էին առյուծի պես, սակայն բրիտանական ու ամերիկյան տաբլոիդներում COVID-19 -ը շարունակում են կոչել «չինական վիրուս»։

Այսինքն՝ ԱՀԿ-ի կողմից վտանգավոր ճանաչված շտամերը մեկը մեկին համընկնում են ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ցանկի հետ։ Բացառությունը Ռուսաստանն է։ Սրանք այն երկրներն են, որոնք փորձում են տանել իրենց ինքնիշխան քաղաքականությունը և պայքարում են համաշխարհային և դեղագործական կորպորացիաների դեմ։ Չինաստանի օրինակին գումարվում է Հնդկաստանը, որը  մինչ 2021-ի գարնանը փորձարկում էր իր ազգային պատվաստանյութը, անգլո-սաքսոնական ԶԼՄ-ները սկսեցին «վախենալու» պատմություններ հրապարակել հնդկական շտամի մասին։

«Հիշում եք այդ ահավոր տեսարանները․ դիակների կույտեր, մարմինների այրումից ծուխ, լեփ-լեցուն հիվանդանոցներ։ Իհարկե, ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն բանին, որ Հնդկաստանում հիվանդանոցներն ավանդաբար լիքն են, իսկ հանգուցյալների ծիսական այրումը տեղական կենցաղավարության մաս»,-գրում է հոդվածագիրը։

Ըստ նրա՝ Հարավաֆրկյան պետության ղեկավար Սիրիլ Ռամաֆոսան ակտիվ պայքարում է «պատվաստանյութային իմպերիալիզմի» դեմ։ Ավելին՝ նա համարձակություն է ունեցել ասելու, որ հարկավոր չէ Աֆրիկային բարեգործության անվան տակ ինչ-որ պատառներ «նետել»։ Որ երկները, անգամ, ամենաաղքատ, պետք է իրենց երկրի ներսում արտադրեն և մատակարարեն պատվաստանյութեր։ Սա կարող էր կազմակերպել ԱՀԿ-ն։

Այս հեղափոխական գաղափարները Սիրիլ Ռամաֆոսան բարձրաձայնել է Ջո Բայդենի կողմից կազմակերպված սեպտեմբերյան գագաթնաժողովին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն