Թուրքիայի Կենտրոնական բանկը միջամտություն է արել լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով
Թուրքիայում տարադրամի փոխարժեքի մեջ նկատվող անբնական աճի պատճառով Թուրքիայի կենտրոնական բանկը ուղիղ միջամտություն է իրականացրել վաճառքի միջոցով: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Թուրքիայում շարունակվում է թուրքական լիրայի արժեզրկման գործընթացը: Դրա շարունակականության հիմնական պատճառը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ միավորով նվազեցնելն է, որի մասին որոշումը Թուրքիայի Կենտրոնական բանկը պետք է կայացնի դեկտեմբերի 16-ին:
168.am