Գիտնականները ցույց են տվել, թե ինչպիսի տեսք ունի oմիկրոն շտամը
Էլեկտրոնային մանրադիտակի միջոցով գիտնականները ստացել են SARS-CoV-2-ի նոր օմիկրոն շտամի պատկերը: Հոնկոնգի համալսարանի կայքում տեղադրված է երկու լուսանկար: Այս մասին գրում է Around the world ճանաչողական պորտալը։
Առաջինը կապիկի երիկամի բջջի էլեկտրոնային միկրոգրաֆն է (Vero E6) SARS-CoV-2 Omicron-ով վարակվելուց հետո: Պատկերը ցույց է տալիս այտուցված վեզիկուլներով վնասված բջիջները, որոնք մանր սեւ վիրուսային մասնիկներ են պարունակում:
Երկրորդ պատկերը վարակված Vero E6 բջիջի էլեկտրոնային միկրոգրաֆն է, որը ցույց է տալիս վիրուսային մասնիկների ագրեգատները՝ թագի տեսքով փշերով մակերեսի վրա:
Hraparak.am