Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ զգալիորեն անկում է ապրել Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ում ներառված «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունների վարկանիշները: Այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը:

«Metropoll Araştırma» կազմակերպության իրականացրած հարցման արդյունքների համաձայն՝ «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցություններից կազմված իշխող «Ժողովրդական դաշինք»-ի օգտին հանդես է եկել հարցվածների 40,9 տոկոսը, իսկ 37,5 տոկոսը հանդես է եկել «Ազգային դաշինք»-ի մեջ ընդգրկված քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» և «Լավ» կուսակցության օգտին:

Հարցման համաձայն՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին հանդես է եկել հարցվածների 12,8 տոկոսը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի կողմնակիցների թիվն անցել է իշխող կուսակցություններից, ինչը հաջորդ ընտրություններում վերարտադրվելու տեսանկյունից մեծ վտանգ է առաջացնում Թուրքիայում կառավարող ուժերի համար:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն