ԱՄՆ ափերին մոլեգնող ծովամրրիկների հետևանքով ուրբաթ և շաբաթ մի շարք կործանարար տորնադոներ են ձևավորվել երկրի հարավային և կենտրոնական շրջաններում՝ հանգեցնելով բազմաթիվ ավերածությունների:

Ինչպես հաղորդում է CNN-ը, բազմաթիվ տներ են վերածվել ավերակների, պաշտոնական տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը կարող է գերազանցել 80-ը:

Միայն Կենտուկի նահանգում, որն ամենից շատն է տուժել, մահվան ցուցանիշը մոտ է 70-ին: Կատարվածը նկարագրվում է որպես «ամենաուժեղ տորնադոն» Կենտուկիի պատմության մեջ:

Ուժեղ քամիների և պտտահողմերի հետևանքով փլուզվել են Կենտուկիի մոմերի գործարանը, «Ամազոն» ընկերության պահեստն Իլինոյսում, Արկանզասի ծերանոցը և այլ կառույցներ:

Ավելի քան 30 տորնադո է արձանագրվել առնվազն 6 նահանգում, այդ թվում՝ Միսսուրիսում, Թենեսիում և Միսսիսիպիում: Օդերևութաբանների կարծիքով՝ մեկ պտտահողմը կարող է անցած լինել Արկանզասից մինչև Կենտուկի ձգվող 400 կմ ճանապարհով:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն